Արտաքին 4 տարի առաջ - 09:36 24-11-2021

Վատիկանում տեղադրել են Սուրբծննդյան տոնածառը

Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղադրել են Սուրբծննդյան տոնածառը։ Դոլոմիտյան Ալպերից բերված ծառի քաշը ութ տոննա է, իսկ բարձրությունը՝ 28 մետր, հաղորդում է Aleteia-ն։

Ծառը բերվել է Անդալոյից՝ փոքրիկ գյուղից, որտեղ բնակվում է մոտ հազար մարդ։ Ծառը կտրելու համար պահանջվել է 12 ժամ։

Եղևնին կզարդարեն Անդալոյի արհեստավորների ձեռագործ 600 փայտե գնդիկներով։ Վատիկանը պարզաբանել է, որ ծառը հագեցած կլինի «էներգախնայող լուսադիոդային լուսավորությամբ»։

Սուրբ Ծննդյան տեսարանի և եղևնու լուսավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։

Ֆոտոշարք