Մամուլ 4 տարի առաջ - 08:46 24-11-2021

Ռուսական ներկայությունը զսպում է Ադրբեջանի ագրեսիան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն տեսակետին է, որ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում ռուսական ներկայությունը զսպում է Ադրբեջանի ագրեսիան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեսակետին, թե ռուսական զորքերը շուտով նաեւ Սյունիքում կարող են հայտնվել, նշում է՝ ռուսական զորքերը Հայաստանի հարավում մինչեւ նոյեմբերի 16-ի դեպքերն էլ ներկա էին։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելով՝ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազային, ստանային անհրաժեշտ աջակցությունը եւ կանխեին հարձակումը»,- շեշտում է ռազմական փորձագետը։

Եթե ՌԴ-ն Սյունիքում շատ ավելի վաղուց է ներկայացված, դա արդյո՞ք ինքնիշխանության խարխլում չէ նշանակում. մեր այս դիտարկմանը Ջամալյանը անկեղծորեն է արձագանքում. «Իհարկե, պետք է անկեղծ լինել ու ասել այդ մասին։ Բայց երբ ամեն անգամ խոսում եմ ռուսական գործոնի ազդեցության մասին, դրան զուգահեռ մշտապես շեշտում եմ, որ անգամ շատ թուլացած վիճակում Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, որովհետեւ մեր դաշինքի նշանակությունը որքան մեզ, այնքան էլ ռուսական կողմի համար է կարեւոր»։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել