Ներքին 4 տարի առաջ - 22:49 23-11-2021

Այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա․ Փաշինյան

Կառավարությունը գնահատում է, որ այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու այս պահին ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա չի հայտարարվում:

«Քանի դեռ դա չի հայտարարվում, նշանակում է, որ կառավարությունը գնահատում է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Երբ որ լինի նման անհրաժեշտություն, կառավարությունը, իհարկե, կգնա նման քայլի, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի լինի: Այո, մենք շատ սուր քննադատում են այս իրավիճակում Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք էսկալացիա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու առիթները և հնարավորությունները բաց չի թողելու:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը