Պատերազմը չի ավարտվել, ապագա պատմաբանները կորոշեն սա դիտարկե՞ն դադար, թե՞ ոչ․ Մհեր Հակոբյան
copy image url

Պատերազմը չի ավարտվել, ապագա պատմաբանները կորոշեն սա դիտարկե՞ն դադար, թե՞ ոչ․ Մհեր Հակոբյան

Խոսք 3 տարի առաջ - 21:24 23-11-2021

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանը, իսկ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունն արդեն դադարել էր։ Թե ինչո՞վ են պայմանավորված սահմանային լարված իրավիճակները, այս ամենը ինչի՞ հետևանք է, և ի վերջո, ստեղծված իրավիճակում ո՞րն է ելքը։

Այս հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։ Նա ասաց․

«Շատ տրամաբանական, շարունակական սխեմա է։ Ցավոք, նման դեպքեր եղել են, լինելու են ու դեռ էլի շատ կլինեն։ Ասել եմ բազմիցս ու էլի կկրկնեմ․ թշնամին զգացել է մեր թուլությունը և փորձում է մինչև ՀՀ իշխանությունները նորից կուժեղանան, առավելագույն օգուտ քաղել մեր թույլ վիճակից, կտրելով ՀՀ տարածքները՝ ահաբեկել ժողովրդին, հոգեբանական առավելության իրենց զգացումն ընդգծել և այլն։ Դա առանձին գործողություն չէ, տրամաբանական ցավալի շարունակությունն է՝ վերջին դեպքերի հետ կապված։ Այս ամենը նախ տեղի է ունենում ՀՀ-ի կողմից հակահարված չստանալու, այսինքն՝ անպատժելիության պատճառով։ Բայց խնդիրն ավելի լան մակարդակ ունի, դա մեր պետականաշինական բացթողումների հետևանքն է։ Երբ մեր պետությունը հետևողականորեն թուլանում է, թուլանում է նաև բանակը, հասարակության դիմադրողականությունը, բարոյահոգեբանական վիճակը և այլն։ Այս սահմանային լարված իրավիճակներն իրականում այդ ամենի տրամաբանական արդյունքն են։ Պատերազմը չի դադարել, ապագա պատմաբանները կորոշեն՝ սա դիտարկե՞ն որպես դադար, թե՞ ոչ։ Ես Ձեզ մի օրինակ բերեմ․ Հարյուրամյա հայտնի պատերազմը, իր մեջ ունեցել է երկար տասնամյակների զինադադարի շրջաններ, այսինքն՝ մենք Հարյուրամյա պատերազմը դիտում ենք որպես մի երկար պատերազմ, բայց այդ ժամանակվա մարդիկ՝ 1337-1453 թվականներին տևած պատերազմը չեն համարում մեկ պատերազմ։ Հիմա, եթե երկու կամ երեք հարյուր տարի հետո այս իրադարձություններն ուսումնասիրեն, գուցե մի մեծ Արցախյան պատերազմ դիտվի։ Օրինակ՝ Հարյուրամյա պատերազմը մի փուլ է դիտարկվել՝ 1337-1360 թվականներ, հետո իննը տարի ընդմիջում է եղել, որից հետո 1369-1389, այնուհետև 26 տարի ընդմիջում է եղել, որից հետո 1415-1453 թվականներին է նորից պատերազմ եղել, ու սա դիտարկվում է որպես մեկ Հարյուրամյա պատերազմ։ Հիմա 1991-1994 թվականների, 2016 թվականի ապրիլյանը և վերջին՝ 2020 թվականի Արցախյան պատերազմը հնարավոր է, որ ապագա պատմաբանները, որոնք ժամանակի ընթացքում հայացքն ավելի կմեծացնեն, արդեն կասեն, որ եղել է մեկ Արցախյան պատերազմ։ 1991-ից ենթադրենք մինչև 2041 թվականները, այսինքն՝ լայն իմաստով կոնֆլիկտը կա, և այդ կոնֆլիկտը չէր սպառվի 2018 թվականին և 2020 թվականին, և հիմա էլ սպառված չի։ Սրանք պետական-ռազմական դատողություններ են պետությանը վերաբերող, և այստեղ կարևորը պետք է լինի այն հանգամանքը, թե մարդիկ ինչպե՞ս են ընկալում և կարողանում երկիր կառուցել։ Իսկ երկիր կառուցելու համար պետք է ընկալում ունենալ, որ պատերազմը չի ավարտվել»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ձեզ գուցե հետաքրքրի