Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ ստանում է բողոքներ այն մասին, որ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում զորակոչիկներին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․
«Հաշվի առնելով ներկայումս իրականացվող զորակոչային գործընթացը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Media Initiatives Center) աջակցությամբ պատրաստել է իրազեկող տեսանյութ զորակոչիկի՝ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր ստանալու իրավունքի վերաբերյալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։