Ներքին 4 տարի առաջ - 21:07 22-11-2021

Հայտնի է զոհված զինծառայողի անունը․ ՀՀ ՊՆ

«Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ մասնավորապես Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է»,- հայտում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք:

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից
12:30 Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն