Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:41 22-11-2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) Ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոր ձևաչափով: Հայաստանում այն կհեռարձակվի նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 18:00-ին Հանրային հեռուստատեսության եթերով և կտևի շուրջ 3 ժամ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է ՀՀ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում: Ավելի ուշ այն նույնպես կհեռարձակվի արբանյակային կապով, իսկ նոյեմբերի 25-ից հետո հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում:

Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ Հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում, տեղական ժամանակով 16:00-ին:

Լիահույս ենք, որ կկարողանաք միանալ մեզ և տեսնել, թե ինչպես են Հիմնադրամի շնորհիվ բարելավվել մեր հազարավոր հայրենակիցների կյանքերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայկակ Արշամյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից նաև շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրին ներդրած ջանքերի և հայրենիքին ցուցաբերած շարունակական աջակցության համար: «Արցախում և Հայաստանում իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող մեծածավալ ծրագրեր, ինչը հնարավոր է դարձել միայն ձեր՝ մեր աշխարհասփյուռ աջակիցների ջանքերի և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի շնորհիվ»,- ընդգծել է նա:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի