Ներքին 4 տարի առաջ - 11:15 22-11-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 347 դեպք, որոնցից 307 հազար 484-ը`առողջացած, 7308-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 150 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 4730 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք, առողջացել է 1873 քաղաքացի, արձանագրվել է մահվան 30 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 311 հազար 186-ի:

Ամենից շատ դիտված