Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:57 21-11-2021

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ին, հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում․ Արա Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։

adv_banner

Ամենից շատ դիտված