Ներքին 4 տարի առաջ - 11:27 21-11-2021

Նոյեմբերի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 492 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 492 նոր դեպք, մեկ օրում կատարվել է 7 436 թեստավորում, 1 594 պացիենտ առողջացել է, գրանցվել է մահվան 25 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 075 դեպք, որոնցից 305 611-ն առողջացման ելքով: Փաստացի բուժում է ստանում 19 781 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 278 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով վարակակիրների մահվան դեպքերի ընդհանուր թիվը է 1 405 է:

Ընդհանուր կատարվել է 2 306 456 թեստավորում։

Ամենից շատ դիտված