Փարիզում՝ Օպերայի հրապարակի մոտ՝ Կապուցինների բուլվարում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է ժամը 10.30-ին յոթհարկանի շենքի երրորդ հարկում, որտեղ գտնվում է գրասենյակ։ Ներկայումս տեղում աշխատում են հրշեջները։
«Հրդեհ Կապուցինների բուլվարում. Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Խուսափեք այս հատվածից»,- գրել է Փարիզի պրեֆեկտուրան Twitter-ում:
Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն՝ շենքի հինգ պատուհանները հրդեհվել են, իսկ երրորդ հարկի մյուս պատուհաններից թանձր սեւ ծուխ է դուրս գալիս։
2019 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարը տուժել է հրդեհից։ Տաճարի տանիքի երկու երրորդը փլուզվել է, գոթական գագաթն ամբողջությամբ այրվել է։ Ֆրանսիացի իրավապահները ներկայումս հետաքննում են դեպքը։ Ըստ նախնական վարկածի՝ բռնկման պատճառը վերականգնողական աշխատանքների ժամանակ տեղ ունեցած անփութությունն է եղել։