Արտաքին 4 տարի առաջ - 09:47 20-11-2021

Գիտնականները ընկճախտի բուժման նոր միջոց են գտել

Ֆլորիդայի Սկրիփս հետազոտական ​​ինստիտուտի գիտնականների խումբը գլխուղեղում ընկալիչ է հայտնաբերել, որը կապված է ընկճախտի և տագնապի հետ: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում։

Հետազոտության հեղինակները լաբորատոր փորձեր են անցկացրել մկների վրա։ Պարզվել է, որ այս ընկալիչի արգելափակումն ազատում է սթրեսից և ընկճախտից:

Գիտնականները պարզել են, որ ընկճախտով տառապող մարդկանց գլխուղեղի նախաճակատային կեղևում ուղեղի բջիջների GPR158 ընկալիչների բարձր կոնցենտրացիա է նկատվում: Նման կերպ բարձրացել է քրոնիկ սթրեսի ենթարկվող մկանների ընկալիչների մակարդակը:

Ավելի ուշ հետազոտության հեղինակները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի այլ հաստատությունների գործընկերների հետ ուսումնասիրել են ընկալիչի կառուցվածքը ատոմային մակարդակում։

«Մենք ուսումնասիրում ենք այս ընկալիչն ավելի քան տասը տարի և բավականին լավ ենք հասկանում դրա կենսաբանությունը»,- ասել է ծրագրի ղեկավար Կիրիլ Մարտեմյանովը:

Գիտնականները մտադիր են ցածր մոլեկուլային թերապևտիկ միջոցներ մշակել ընկճախտի դեմ պայքարելու համար:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք