Ներքին 4 տարի առաջ - 23:07 18-11-2021

Չտրամադրվող վարկեր՝ կեղծ էջերով. ոստիկանությունը զգուշացնում է

Խարդախությունը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։ Ներկայացնենք նմանատիպ խարդախության տարածված մեխանիզմներից մեկը։

Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով վարկային կազմակերպությունների էջեր, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ՝ ցածր տոկոսներով վարկեր տրամադրելու վերաբերյալ։ Բացի դրանից՝ նշում են, որ վարկ են տրամադրում նույնիսկ, այսպես ասած՝ «սև ցուցակում» հայտնված անձանց։

Այդ հայտարարությունները տեսնողներից ոմանք սոցցանցով կապվում են այդ էջերի օգտատերերի հետ։ Նրանք էլ վարկ ստանալու նպատակով իրենց դիմած անձանցից անձնագրի լուսանկարները ստանալուց հետո հայտնում են, որ վարկն իբր հաստատվել է, սակայն կտրամադրվի, եթե նախապես որոշակի գումար վճարեն, ասենք՝ 18, 20 կամ 30 հազար դրամ։ Հաստատված վարկի մասին սուտ տեղեկությունից խաբված քաղաքացիները համաձայնում են վճարել։ Նրանց տրամադրված բանկային կամ էլեկտրոնային հաշվեհամարին փոխանցում են այդ գումարները՝ վարկը ստանալու ակնկալիքով։ Այնուհետև նամակները կա՛մ մնում են անպատասխան, կա՛մ այդ էջերը ջնջվում են։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ եթե արդեն տուժել եք, դիմեք ոստիկանություն։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել