Ներքին 4 տարի առաջ - 20:42 18-11-2021

Դիլիջանում հիմնադրվում է «Սամսունգի» իննովացիոն կամպուսը

Հայաստանի UWC Դիլիջան միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհում առաջատար տեխնոլոգիական «Սամսունգ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով Հայաստանի Դիլիջան քաղաքում հիմնադրվում է «Սամսունգի» իննովացիոն կամպուսը: Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանին՝ ՏՏ հմտություններ և բջջային հավելվածների մշակման գիտելիքներ ձեռքբերելու հնարավորություն ստեղծելով հայ պատանիների համար:

Տնտեսության զարգացման համար կենսական դեր ունի տեխնոլոգիական առաջընթացը, ինչին էլ իր հերթին նպաստում է տաղանդների զարգացումը: Հանդիսանալով տեխնոլոգիական առաջատար՝ «Սամսունգն» ունի անհրաժեշտ գիտելիք և ռեսուրսներ նշված առաջանցիկ նախագծի իրականացմանն իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակներում աջակցելու համար, իսկ UWC Դիլիջանը, որը սերտ ինտեգրվել է թե տեղական, թե տարածաշրջանի համայնքին, ունի անհրաժեշտ պայմաններ, օժանդակ կառույցներ և գործընկեր կազմակերպություններ նախագծի իրականացումն ապահովելու համար:

«Սամսունգի» իննովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը կրթական ծրագրի միջոցով հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Նշված կրթական ծրագիրը ոչ միայն բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը և երևակայությունը, այլ նաև պայմաններ է ստեղծելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձևավորելու և երկրում իննովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները տարածելու հարցում:

«Սամսունգի» իննովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. հունվարին: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ: Պիլոտային ծրագրում նախատեսվում է ընդգրկել Դիլիջան քաղաքը և հարակից համայնքները՝ հետագայում ընդլայնվելու ներուժով: Առաջիկա երեք տարիներին հեռավար աշխատարանների և առկա ձևաչափով բութքեմփերի համադրմամբ կներգրավվեն 150 երեխաներ: Առաջին դասընթացը կսկսվի 2022թ. հունվարին և կշարունակվի մինչև ամառվա վերջ, իսկ հետագա կուրսերը կանցկացվեն հոկտեմբերից մինչև ամառ:

Շուրջ 20,000 բնակչություն ունեցող Դիլիջան քաղաքը 2014թ. UWC Դիլիջանի դպրոցի հիմնադրման արդյունքում տրանսֆորմացիոն զարգացում է ապրել՝ դառնալով վերակառուցման և ուրբանիզացիայի օրինակ: Դպրոցը նշանակալի միջազգային ներկայություն է ապահովում Հայաստանում և տարածաշրջանում: Ունենալով համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կամպուս և ուսուցիչների և ուսանողների միջազգային համայնք՝ UWC Դիլիջանը ձգտում է գլոբալ, տարածաշրջանային և տեղական ներազդեցության:

«Սամսունգի» իննովացիոն կամպուսի ծրագիրն իրագործվելու է UWC Դիլիջանի գործընկերոջ՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ, որն օգնելու է տեղական դպրոցների հետ կապն ապահովելու գործում:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել