Ներքին 4 տարի առաջ - 14:43 18-11-2021

Անսկզբունք կուսակցականից՝ մինչև նախարար

Մանե Թանդիլյանը 2015 թ․ դեկտեմբերի 15-ին Էդմոն Մարուքյանի եւ այլ անձանց հետ հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ 2017-ին «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրվել եւ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, դարձել պատգամավոր, նշանակվել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 2018-ի իշխանափոխությունից հետո՝ մայիսի 11-ին, նա մի քանի ամսով դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ՝ զբաղեցնելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Նշանակվելուց մեկ ամիս անց հրաժարականի դիմում է գրել՝ դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։ Բայց Փաշինյանը չի ընդունել նրա հրաժարականը, ու «սկզբունքային» Թանդիլյանը շարունակել է պաշտոնավարել մինչեւ նոյեմբեր։ Նոյեմբերին դարձյալ հրաժարական է տվել, որ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ԼՀԿ-ի ցուցակով դարձել է պատգամավոր, իսկ արդեն 2020 թ․ օգոստոսի 24-ին, իբրեւ թե առողջական խնդիրների պատճառով, վայր է դրել պատգամավորական մանդատն ու «պասիվացրել» կուսակցական-քաղաքական գործունեությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ «առողջական խնդիրներն» ընդամենը պատրվակ էին, որ «թռնի» հարազատ կուսակցության վրայից եւ անցնի իշխանական ճամբար։ Պատերազմից հետո նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար։ Որոշ ժամանակ անց ազատվել է նաեւ այս պաշտոնից ու 4 ամիս սոցապնախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանի հետ եւ Ռուբեն Վարդանյանի միջոցներով զբաղված է «Լուսավոր Հայաստանից» մարդ փախցնելով։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի