Ներքին 4 տարի առաջ - 11:10 17-11-2021

37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ապօրինի զենք

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Հավաստի տվյալների իրացման շնորհիվ՝ նոյեմբերի 16-ին ԵՔՎ քրեական հետախույզներն ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու՝ 35, 37 և 39 տարեկան՝ երեքն էլ Երևանի բնակիչ։

Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ 37-ամյա տղամարդը, ում մոտ հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքը, ձերբակալվել է։ «Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը