Սյունիքի մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահին Գորիս-Երևան մայրուղին բաց է և անվտանգ։ Քաղաքում կրակոցների ձայներ չեն լսվում։ Տեղեկությունները, որ ճանապարհը փակ է, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։ Միակ խնդիրն այս պահին՝ ճանապարհի որոշ հատվածներում սաստիկ մառախուղն է։