Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականը, շրջանցելով պաշտոնական տեղեկատվություն տարածելու պահանջն ու տրամաբանությունը, անհայտ աղբյուրներին հղում տալով, գրում է, որ ունենք 10 զոհ և 6 վիրավոր։ Ու սա այն դեպքում, երբ գրեթե միաժամանակ ՊՆ-ն հայտարարում է ընդամենը չորս վիրավորի մասին։
Քանի որ վերը նշված պարբերականն այժմ դիտարկվում է որպես գրեթե պաշտոնական, տեղեկատվությունն արագ տարածվեց։ Որոշ լրատվական կայքեր էլ, որոնք աչքի են ընկնում իշխանամետ կեցվածքով, հղում տալով ադրբեջանական աղբյուրներին, հայտնում են 50 վիրավորի մասին։
Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված խուճապ տարածում։