Արտաքին 4 տարի առաջ - 13:30 16-11-2021

Սահակաշվիլիի որդին ընտանիքի անունից խնդրել է նախկին նախագահին քաղաքային կլինիկա տեղափոխել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որդին՝ Էդուարդ Սահակաշվիլին, տեսաուղերձ է հրապարակել, որում իշխանություններին խնդրում է իր հորը տեղափոխել քաղաքային կլինիկա։ Նա հուսով է, որ ոչ ոք չի ցանկանում իր հոր մահը, որն արդեն 46-րդ օրն է հացադուլի մեջ է և նոյեմբերի 8-ից գտնվում է բանտային հիվանդանոցում։

Միխայիլ Սահակաշվիլիի ավագ որդին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է համալսարանը և արդեն ընտանիք է կազմել։ Նրա կրտսեր որդին՝ Նիկոլոզ Սահակաշվիլին, մոր՝ Սանդրա Ռուլոֆսի հետ ապրում է Թբիլիսիում և սովորում է դպրոցում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից, հիմա էլ դիմում եմ ձեզ որպես որդի, ով տեսնում է, որ իր հորը վտանգ է սպառնում: Երբ հայրս բերման ենթարկվեց, ես անկեղծորեն հավատում էի, որ նրա համար կստեղծվեն համապատասխան պայմաններ և նրան արժանապատվորեն կվերաբերվեն, նրա առողջությանը վտանգ չի սպառնա։ Բայց եղավ այն, ինչ եղավ, բոլորս տեսանք այն, ինչ տեսանք։

Անձամբ ես ապշած էի։ Նախ այն փաստից, որ նրան կլինիկա չտեղափոխեցին, հետո վիավորեցին պատիվը, հետո այն սարսափելի կադրերից, որոնք, հավանաբար, երբեք չեն ջնջվի իմ հիշողությունից։ Ես ուզում եմ դիմել իշխանությունների կողմնակիցներին: Ես գիտեմ, որ ձեզնից շատերն իրենց հումանիստ են համարում և հասկանում եմ, որ շատ լուրջ փաստարկներ ունեն հորս դեմ։

Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ գա ժամանակը, երբ հասարակությունը միասին, օբյեկտիվ և հավասարակշռված գնահատական կտա անցյալին, բայց այն, ինչ հիմա կատարվում է, արդեն դուրս է եկել քաղաքական արդարադատության շրջանակներից և վերածվել է շատ վտանգավոր ու տգեղ հաշվեհարդարի։ Սա լավագույն դեպքում անփութություն է, իսկ վատագույն դեպքում դիտավորյալ սպանություն:

Իշխանությունները մի քանի պարզ քայլերով կարող են լուծել առկա խնդիրը և հեռացնել հորս առողջությանը սպառնացող վտանգը։ Ուզում եմ հուսալ, որ ոչ ոքի համար շահեկան չէ հորս մահը և ոչ ոք դա չի ուզում։ Ուստի իմ, եղբորս և մորս անունից խնդրում եմ Միխայիլ Սահակաշվիլիին տեղափոխել քաղաքային կլինիկա»,- ասել է Էդուարդ Սահակաշվիլին։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան