Ներքին 4 տարի առաջ - 10:13 16-11-2021

Մեկ օրում հանցագործության 56 դեպք

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ծանր վիրավորանք հասցնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու, բժշկական սպասարկում իրականացնող անձանց կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, խոշտանգման, ինքնիրավչության, սպանության սպառնալիքի, կեղծ օղի իրացնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու՝ 2 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել