Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:51 15-11-2021

ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել պաշտպանական հարցերի շուրջ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանի պաշտպանական հարցերը։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի էջը:

Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում պաշտպանական ու անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Սիրիայում վերջերս ստեղծված իրավիճակը։