Ներքին 4 տարի առաջ - 14:22 15-11-2021

Վաղը՝ ԱԺ հերթական նստաշրջանին ովքե՞ր կգան խորհրդարան

Այսօր 16։00-ին ԱԺ խորհուրդը նիստ է գումարելու, որի ժամանակ կհաստատվի հերթական նստաշրջանի օրակարգը: Oragir.news-ը տեղեկացավ, որ 33 հարց է այժմ ընդգրկված, որից օրակարգային է համարվում 12-ը, եւ դրանք ենթակա են պարտադիր քննարկման: Այսօր կհստակեցվի հարցերի հերթականությունը։ Օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծն է, որը մինչեւ այժմ քննարկվել էր մշտական հանձնաժողովներում: Ինչպես նաև կքննարկվի «Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը, որը վերաբերում է արցախյան վերջին պատերազմին: Ապա ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնել եւ դրա համար խորհրդարան հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել