Արտաքին 4 տարի առաջ - 19:28 14-11-2021

Բելառուսի և Լեհաստանի սահմանին իրաքցիների խումբ է ձերբակալվել

Լեհաստանի իշխանությունները հայտնել են ավելի քան երկու հարյուր միգրանտների մասին, որոնք վերջին 24 ժամում փորձել են հատել սահմանային պատնեշները և ներխուժել Եվրամիության տարածք։

Սահմանապահ ծառայությունը նոյեմբերի 13-ին արձանագրել է սահմանի ապօրինի հատման 223 դեպք։ Ոստիկանությունը հայտնել է, որ այս փորձերի ժամանակ հարձակվել են մի քանի ոստիկանների վրա: Միգրանտների շարքերից նետված քարի հարվածը վնասել է ոստիկանի սաղավարտը, հայտնում են դեպքի վայրից։

Սահմանը հատելու հերթական փորձի ժամանակ, երբ, ըստ ոստիկանության, մոտ 50 միգրանտներ ներխուժել են Լեհաստանի տարածք, բերման է ենթարկվել Իրաքի 22 քաղաքացի։

Լեհաստանի իշխանությունները հայտնում են նաև մի քանի անձանց ձերբակալության մասին, որոնք կասկածվում են սահմանամերձ տարածքից միգրանտներին անօրինական կերպով դուրս բերելու մտադրության մեջ։ Այսպիսով, նոյեմբերի 13-ին բերման ենթարկվածների թվում կա Վրաստանի քաղաքացի, մեկ լեհ և Սիրիայի մեկ քաղաքացի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում