Արտաքին 4 տարի առաջ - 14:38 14-11-2021

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրում է միգրացիոն ճգնաժամի մեջ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կոչ է արել Մոսկվային ճնշում գործադրել Բելառուսի իշխանությունների վրա՝ միգրացիոն ճգնաժամը լուծելու համար։ Այդ մասին նա հայտարարել է Sunday Telegraph-ի համար հրապարակված հոդվածում: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաև գրել է, որ «Ռուսաստանն այստեղ հստակ պատասխանատվություն է կրում»։

Թրասը խոստացել է աջակցել տարածաշրջանում դաշնակիցներին։ Միևնույն ժամանակ, նա ճգնաժամը որակել է արհեստական, որը ենթադրաբար նախատեսված է բելառուսական իշխանությունների գործողություններից ուշադրությունը շեղելու համար։

Երկուշաբթի օրվանից փախստականները գտնվում են Բելառուսի և Լեհաստանի սահմանին։ Մոտ երկու հազար մարդ ինքնաբուխ ճամբար է ստեղծել Գրոդնոյի շրջանի անցակետում։ Նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Լեհաստանի տարածք։ Միգրանտները մի քանի անգամ փորձել են ճեղքել արգելապատնեշները, սակայն հետ են բերվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի