Արտաքին 4 տարի առաջ - 17:23 12-11-2021

«Մենք մերժում ենք մեզ որպես խնդրի մաս ներկայացնելու փորձերը». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Լեհաստան-Բելառուս միգրացիոն ճգնաժամի մասին  

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեհաստանի և Բելառուսի սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Մենք մերժում ենք Թուրքիային որպես խնդրի մաս ներկայացնելու փորձերը մի հարցի շուրջ, որի կողմերից մեկը նա չէ»,- հայտարարել է ԱԳՆ-ն։

Բելառուս-Լեհաստան պետական սահմանին մեծաթիվ միգրանտներ շարունակում են սպասել Եվրոպական միություն մուտք գործելուն։ ԵՄ-ն Բելառուսին մեղադրում է միգրանտներին միտումնավոր դեպի ԵՄ սահման ուղղորդելու մեջ։ Լեհաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ այդ իրադարձությունների պատասխանատուն Ռուսաստանն է։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ մեղադրել է ԵՄ-ին՝ պնդելով, որ ԵՄ-ն Բելառուսին չի տրամադրում ֆինանսական միջոցներ միգրանտներին իր սահմանում պահելու համար, սակայն տրամադրում է Թուրքիային։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից