Արտաքին 4 տարի առաջ - 09:08 12-11-2021

Ռազմական գիտնականները կորոնավիրուսի կոնցենտրացիան նվազեցնող կենսաբանական ակտիվ հավելում են ստեղծել

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը լրագրողներին ասել է, որ ՌԴ ՊՆ 27-րդ կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի մասնագետները մշակել են կենսաբանական ակտիվ հավելում, որն ընդունակ է վարակված անձի օրգանիզմում նվազեցնել COVID-19-ի կոնցենտրացիան, հաղորդում է «Կրասնայա Զվեզդա»-ն։

Նշվում է, որ ԿԱՀ-ը ստացել է «ԿովԲԱԴ» անվանումը և դրա համար նոյեմբերի սկզբին պետական ​​գրանցման վկայական է ստացվել։ Հետազոտությունների համաձայն՝ այս դեղամիջոցի ընդունումը կարող է 16 անգամ նվազեցնել վիրուսի կոնցենտրացիան մարդու օրգանիզմում։

Կիրիլովը նաև հավելել է, որ դեղամիջոցի ընդունումը նվազեցնում է կորոնավիրուսային վարակի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, հիվանդությունն ընթանում է ավելի քիչ բարդություններով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից