Ներքին 4 տարի առաջ - 15:10 11-11-2021

Շողակաթում ասֆալտապատում իրականացվել երեք փողոցն

Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 1-ին, 4-րդ եւ 10-րդ փողոցներում։

Այս մասին «Արմենպրեսին» հաղորդել է Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 46 միլիոն 504 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին եւ ավարտվել հոկտեմբերի վերջերին։ «Շողակաթի 1-ին, 4-րդ եւ 10-րդ փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ արվել էին նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերով, իսկ այս տարվա ծրագրով ամբողջացվել են անբարեկարգ մնացած հատվածները, որով էլ նշյալ փողոցներն արդեն հիմնանորոգված են ամբողջապես։ Ասֆալտապատումն իրականացվել է 700 գծամետր երկարությամբ եւ 3 500 քառակուսի մետր մակերեսով»,- ասաց Սուլիկո Շուշանյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը