Ներքին 4 տարի առաջ - 21:19 10-11-2021

Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:

Նիստի քննարկմանն է ներկայացվել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը օրինափաթեթը ներկայացնելուց հետո սոցիալական, առողջապահության հանձնաժողովի նիստում «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության կողմից ներկայացրած առաջարկներն ընդունվել և ներառվել են փաթեթում:

Օրինափաթեթը գլխադասային հանձնաժողովի կողմից նախապես արժանացել էր հավանության։ Խորհրդարանը 29 կողմ ձայնով օրենքների նախագծերն ընդունեց որպես օրենք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով