Ուղիղ եթեր
Սաակաշվիլիի դեմ դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 29-ին
copy image url

Սաակաշվիլիի դեմ դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 29-ին

Արտաքին 3 տարի առաջ - 18:18 10-11-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ դատավարությունը՝ 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության հանրահավաքը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի գործով, կշարունակվի նոյեմբերի 29-ին։

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբանները դատարանից պահանջել էին քաղաքական գործչին դատարանի դահլիճ բերել՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում «դատարանը չի կարող արդարացի լինել»։

Քրեակատարողական ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ իրենք «զրկված են մեղադրյալ/դատապարտյալ Սաակաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանում ներկայացնելու հնարավորությունից»։ Գերատեսչությունում նշում են, որ իրենք որոշում են կայացրել Սաակաշվիլիի առողջական վիճակի, ինչպես նաև Պետական ​​անվտանգության ծառայության վերջին հայտարարության պատճառով, որում ասվում է, որ նախկին նախագահի կողմնակիցները կարող են խանգարել նրա տեղափոխությանը այլ բանտ կամ կլինիկա։