copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 00:08 18-01-2025

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի հունվարի 27-ին

Բաքվում Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու գործերով դատավարությունը կշարունակվի հունվարի 21-ին, իսկ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը՝ հունվարի 27-ին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանը երկու միջնորդություն են ներկայացրել Բաքվում արցախահայության դեմ դատական ֆարսի շրջանակներում։

Նշվում է, որ դրանցից մեկը Վարդանյանի նկատմամբ ապօրինաբար հարուցված գործը համատեղելն էր 15 հայերի դեմ գործի հետ, ովքեր նույնպես մեղադրվում են շինծու հանցանքներում։

Մյուս միջնորդությունը վերաբերում էր գործի նյութերին ծանոթանալու համար Վարդանյանին լրացուցիչ ժամանակ տրամադրելուն։ Դատախազն առարկել է գործերը համախմբելու միջնորդությանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի