Ներքին 4 տարի առաջ - 17:07 10-11-2021

Ինչո՞ւ Մանե Գևորգյանը ազատվեց աշխատանքից

Երեկ աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Oragir.News-ի տեղեկություններով նրան հեռացնելու պատճառը Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն է եղել։

Հարցազրույցի տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ այն ամբողջովին մոնտաժված է, տարբեր մասեր են կտրված, ընդ որում, կտրված են չափազանց «փնթի», որն ուղղակի աչք է ծակում։ Բացի այդ, անոնսով հեռարձակվել են Փաշինյանի համար անցանկալի դրվագներ։ Նրա համբերության բաժակը լցվել է հատկապես այն բանից հետո, որ հարցազրույցում իր հերքումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպման մասին լուրը։ Ըստ վարչապետի՝ իր մամուլի խոսնակը կարող էր հասցնել ու հարցազրույցից հանել այդ հատվածը։

Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հարցազրույցի հեռարձակումը վերահսկելու պարտավարությունը դրված է եղել Մանե Գևորգյանի ուսերին։ Փաշինյանը նրան է հանձնարարել, որ հետո իր համար անցանկալի հատվածները հեռացվեն, սակայն ըստ ամենայնի, Մանե Գևորգյանը իր վրա դրված պարտականությունը չի կատարել, ինչն էլ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին