Արտաքին 4 տարի առաջ - 09:32 10-11-2021

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Սաhակաշվիլիի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կիևի նոտային

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ուկրաինացի դիվանագետների հետ փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հանդիպումից հետո, որը պատասխան էր Միխայիլ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ Կիևի հղած նոտային։

Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման ընթացքում Ուկրաինայի դեսպանին տեղեկատվություն է տրամադրվել Սահակաշվիլիի անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար վրացական կողմի ձեռնարկած թայլերի վերաբերյալ։

«Հուսով ենք, որ Ուկրաինայի կողմից այլևս լրացուցիչ հարցեր չեն լինի՝ կապված Միխայիլ Սահակաշվիլիի իրավունքների պաշտպանության հետ»,- նշել են ԱԳՆ-ում։