Մամուլ 4 տարի առաջ - 08:32 10-11-2021

Սերժ Սարգյանի մոր թաղմանը մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը․ Հրապարակ

«Երեկ Ստեփանակերտում հրաժեշտ տվեցին ՀՀ երրորդ նախագահի մորը՝ Նորա Սարգսյանին։ Նախորդ օրը տեղի էր ունեցել նախագահի 92-ամյա մոր հոգեհանգստի արարողությունը։ Իսկ նույն օրը Երեւանում ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ Վահրամ Բաղդասարյանը, Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Ռուբեն Թադեւոսյանը եւ այլք։

Նրանք մեզ ասացին, որ իրենց թիմակիցներից ոմանք արդեն մեկնել են Ստեփանակերտ՝ մասնակցելու նախագահի մոր հոգեհանգստի արարողությանը, իսկ իրենք էլ հանրահավաքից հետո՝ գիշերը, ուշ ժամի են մեկնելու, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հասնեն հուղարկավորությանը։

Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի ցանկությունն է եղել, որ կուսակցության հայտնի դեմքերից մի քանիսը մնան Երեւանում եւ պարտադիր մասնակցեն Քոչարյանի հրավիրած հանրահավաքին՝ ոչինչ, եթե հոգեհանգստին չհասնեն։

Հանրահավաքից հետո, ի դեպ, Արցախ է մեկնել նաեւ Ռոբերտ Քոչարյանը․ առավոտյան նա Ստեփանակերտում էր, Սերժ Սարգսյանի կողքին կանգնած՝ մասնակցում էր Նորա մայրիկի հուղարկավորությանը»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում