Ներքին 4 տարի առաջ - 21:32 09-11-2021

Դանիբեկյանի «այլ տարածքը»․ ‹‹Այլընտրանքային նախագծեր խումբ››

‹‹Այլընտրանքային նախագծեր խումբը›› հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:

Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը՝ այսօր նշանակված նիստը հետաձգելու դիմումով՝ քանի որ պատրաստվում են մեկնել Արցախ: Դանիբեկյանը բավարարում է Քոչարյանի դիմումը, անհապաղ տեղեկացնում դատախազներին, որ նիստը հետաձգվելու է, իսկ Արմեն Գևորգյանին պատասխանում են, որ նրա դիմումը կքննարկվի այսօրվա նիստում, որն, ըստ էության, արդեն պարզ էր, որ չի կայանալու:

Ստացվում է, որ Դանիբեկյանի համար դատախազությունը ավելի բարձր օղակ է, քան ԱԺ-ն, որովհետև ԱԺ պատգամավորին, ով օժտված է ներկայացուցչական մանդատով կարելի է կանչել հետաձգված նիստին:

Բայց սրանով աբսուրդի թատրոնը չի ավարտվում: Աննա Դանիբեկյանն անում է հերթական անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, և այլ տարածք մեկնելու համար նրան անհրաժեշտ է վարույթն իրականացնողի թույլտվությունը:

Աննա Դանիբեկյանը Արցախը համարո՞ւմ է այլ տարածք: Նախորդ տարի այս օրերին, երբ իր իմացությամբ Արմեն Գևորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը գտնվում էին Արցախում, Արցախը այլ տարածք չէ՞ր:

Հավանաբար, Դանիբեկյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում նոյեմբերի 9-ի դրությամբ: Հետաքրքիր է նաև, թե դա Դանիբեկյանի անձնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ իշխանությունների:

Զուտ իրավական տեսանկյունից, մի բան ակնհայտ է, որ Դանիբեկյանը դրսևորում է ակնհայտ կանխակալ մոտեցում, որը խիստ կասկածի տակ է դնում նրա անաչառությունը, և ցուցաբերում է դատավորին ոչ հարիր վարքագիծ:

Հ.Գ. Այսպես շարունակվելու դեպքում մի օր էլ նիստերի դահլիճում հրավառություն են կազմակերպելու՝ Ալիևին համահունչ»:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին