Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:51 09-11-2021

Գիտնականները պարզել են, թե ԼԳԲՏ համայնքից ովքեր են ավելի հակված ինքնասպանության

ԱՄՆ հոգեկան առողջության ազգային ինստիտուտի փորձագետները նշում են, որ գեյերի, լեսբուհիների և բիսեքսուալների մոտ ինքնասպանության ռիսկը տարբերվում է սեռից, տարիքից և այլ գործոններից կախված: Այս մասին ավելի մանրամասն հաղորդվում է American Journal of Preventive Medicine-ի հոդվածում:

Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ բիսեքսուալները, գեյերը և լեսբուհիները ավելի շատ են հակված ինքնասպանության, քան հետերոսեքսուալները: Այնուամենայնիվ, առաջին երեք խմբերի միջև ներխմբային տարբերությունների վերաբերյալ քիչ ուսումնասիրություներ են արվել:

Գիտնականները վերլուծել են մի քանի խոշոր առողջապահական հետազոտությունների տվյալները: Ընդհանուր առմամբ դրանց մասնակցել է 192 հազար մարդ, որից 14,7 հազարը՝ լեսբուհիներ, գեյեր և բիսեքսուալներ։ Ի թիվս այլ հարցերի, մասնակիցները նաև նշել են՝ ունեցե՞լ են արդյոք ինքնասպանության մտքեր կամ ինքնասպանության փորձ: Գիտնականները մասնակիցներին բաժանել են խմբերի՝ ելնելով տարիքից, սեռից, ռասայից և այլ գործոններից։

Ինքնասպանության ռիսկը լեսբուհիների, գեյերի և բիսեքսուալների շրջանում երեքից վեց անգամ ավելի բարձր է եղել, քան հետերոսեքսուալների մոտ: Միասեռականների և բիսեքսուալ տղամարդկանց շրջանում 12%-ից 17%-ը մտածել էր ինքնասպանության մասին վերջին տարվա ընթացքում, 5%-ը ծրագրել էր ինքնասպանություն, իսկ մոտ 2%-ը՝ ինքնասպանության փորձ էր արել: Լեսբուհի և բիսեքսուալ կանանց շրջանում 11%-ից 20%-ը ունեցել էր ինքնասպանության մտքեր, 7%-ը ծրագրել էր ինքնասպանություն, իսկ մոտ 3%-ը փորձել էր ինքնասպանություն գործել:

Ըստ հետազոտության տվյալների՝ միասեռականների և բիսեքսուալ տղամարդկանց շրջանում ինքնասպանության ռիսկի տարբերություն չի եղել՝ ռասայից կախված: Այնուամենայնիվ, լեսբուհի և բիսեքսուալ կանանց շրջանում սպիտակամորթներն ավելի հաճախ էին հակված ինքնասպանություն, քան սևամորթները: Բացի այդ, բիսեքսուալ կանանց մոտ ինքնասպանության ռիսկն ավելի բարձր էր, քան լեսբուհիների մոտ:

Բացի այդ, ինքնասպանության մտքերն ավելի տարածված են եղել 35-64 տարեկան բիսեքսուալ կանանց շրջանում՝ համեմատած նույն տարիքային խմբի լեսբուհիների կամ գեյերի հետ:

Այս տվյալները ցույց են տալիս, որ լեսբուհիներին, գեյերին և բիսեքսուալներին չպետք է դիտարկել որպես մեկ խումբ ինքնասպանության ռիսկերը գնահատելիս, նշում են հետազոտողները։ Ինքնասպանության հակումները պետք է չափվեն՝ հաշվի առնելով տարիքը, սեռը և այլ տարբերությունները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին