Արտաքին 4 տարի առաջ - 17:17 09-11-2021

Չիլիում պատգամավորների պալատը հավանություն է տվել նախագահի իմպիչմենտին

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը կողմ է քվեարկել նախագահ Սեբաստիան Պինյերայի իմպիչմենտին։ Այժմ վերջին խոսքը Սենատինն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«78 կողմ, 67 դեմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պատգամավորների պալատը հավանություն է տվել նախագահ Սեբաստիան Պինյերայի իմպիչմենտին»,- ասվում է խորհրդարանականների հայտարարության մեջ։

«Որոշումն ընդունվել է պետության ղեկավարի ընտրություններից երկու շաբաթ առաջ, որոնց 71-ամյա Պինյերան չի մասնակցում: Նրա նախագահական ժամկետն ավարտվում է 2022 թվականի մարտի 11-ին։

Իմպիչմենտի գործընթացը նախաձեռնել է ընդդիմությունը՝ Pandora Papers-ի փաստաթղթերի հիման վրա կոռուպցիոն կասկածների պատճառով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ