Մամուլ 4 տարի առաջ - 09:38 09-11-2021

Հաղթանակած պարտությունից մեկ տարի անց․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել: 44 օր «հաղթելու ենք» կարգախոսով ապրող հանրությունը ցավոտ իրականության մասին տեղեկացավ անակնկալ կերպով: Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաեւ ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ։

Ցավալի իրադարձությունից մեկ տարի անց առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուր հայի մտքին, հետեւյալն է. իսկ ի՞նչ ունենք այսօր, ու ի՞նչ դասեր ենք քաղել կամ քաղե՞լ ենք առհասարակ: Տխրահռչակ հայտարարությունից հետո, որի կետերից մեկն էլ ռազմագերիների վերադարձին էր վերաբերում, մինչ օրս Բաքվում շարունակում են գերիներ մնալ:

Արցախի տարբեր շրջանների տնավեր դարձած քաղաքացիներն ահազանգում են բնակարային խնդիրների ու առանց սեփական տանիքի դեգերումների մասին: Մեկ տարի անց դեռ անհետ կորածներ ու, ցավոք, անհողաթումբ աճյուններ կան, իսկ ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորականները ու կամավորները, որ ոտք ու ձեռք են կորցրել, հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար ստիպված են սոցապծառայությունների առջեւ հերթ կանգնել: Պատերազից հետո՝ մեկ տարի անց, հարցերի հարցը շարունակում է հետեւյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ:

Արդեն, սակայն, ոչ թե Արցախի օդը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության: Աղետի պես մեր գլխին թափվող անօդաչու թռչող սարքերը, որ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ թիկունքում մահաբեր անձրեւի պես այրում ու մոխրացնում էին մեր քույրերին ու եղբայրներին, դեռ սպառնո՞ւմ են մեզ, թե՞ հակաօդային պաշտպանության համակարգը ցանկացած պահի կարող է նրանց տեղում չեզոքացնել: Այս ամենի պատասխանը, ցավոք, մինչ օրս «բայրաքթարների» տզզոցի նման օդից կախված է մնում»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ