Մամուլ 2 տարի առաջ - 07:25 19-09-2024

Իրավիճակը Արցախի էթնիկ զտումից ու զավթումից մեկ տարի անց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր լրանում է Արցախի Հանրապետության տոտալ հայաթափման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մեկ տարին: 2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսվեց, ինչի հետեւանքով Արցախի հայ ազգաբնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց, եւ շուրջ 120 հազար արցախցի ստիպված լքեց իր հայրենիքը՝ տարիներով պահած իրենց ապրուստը թողնելով թշնամուն:

Իսկ ի՞նչ իրավիճակ է Արցախի նկատմամբ հարձակումից մեկ տարի անց. ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախ, ապօրինի կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարներ եւ քաղաքացիներ թշնամու բանտերում, ապագայի հույս փնտրող, իրենց հանապազօրյա հացի համար պայքարող ու հայրենիքի կարոտով ապրող արցախցիներ:

Գրեթե ամեն օր տեղահանված արցախցիները Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքվում, փորձում են իրենց սննդի, կեցության կամ այլ տարրական հարցեր լուծել եւ ապագայի համար երաշխիքներ ստանալ: Հայաստանի իշխանությունները, սակայն, Արցախի հանձնումը մարսելուց հետո, այդուհետ փակված են համարում հայկական Արցախի էջը, փորձում են ոչնչացնել հայկական երկրորդ պետության հետ կապված հիշողությունները, Արցախի իշխանություններին ճնշումների միջոցով չեզոքացնում են, իսկ տեղահանված արցախցիներին ստիպում են մոռանալ ինքնությունը եւ ընդունել ՀՀ քաղաքացիություն, եթե ցանկանում են գոյատեւել այստեղ:
Կարճ ասած՝ ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ