Ներքին 4 տարի առաջ - 13:01 08-11-2021

Խոշոր ավտովթար Սյունիքում. Niva-ն բախվել է Toyota Camry-ին

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Գարիկ Հ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Արամ Խ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արամ Բ.-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենային:

Niva-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ալիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի Աղիտուի բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին