Ներքին 4 տարի առաջ - 09:50 08-11-2021

Վարչապետը՝ պատերազմի սխալների մասին

Արդեն հայտարարվել է, որ պատերազմի դրվագներով հազարին մոտ քրեական գործ կա հարուցված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանրամասնել է, որ այս պահին շուրջ 40 մեղադրվող անձ կա.

«Կան նաև կալանավորված անձինք։ Ընդ որում, բանակի հետ կապված խնդիրներով կալանավորված անձանց թիվը մոտենում է տասնյակին։ Կարծում եմ՝ նաև գործեր կլինեն, որոնք կգնան դատարան»։

Վարչապետն ընդգծել է, որ մյուս կողմից էլ առանձին վերցված դրվագները պիտի դիտարկվեն, պիտի նաև իրավական գնահատականի արժանանան, բայց ըստ էության, պետք է հասկանալ, որ դա այսբերգի երևացող կողմն է։

«Օրինակ՝ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել։ Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները բոլորինս են։ Բանակը, երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի։ Ճիշտ է՝ ահազանգներ են եղել բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց, սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են, այսպես ասած, ոչ կառուցողական, ապազգային և այլն... Սա այն է, ինչ տեղի ունեցավ այսբերգի երևացող կողմում։ Բայց երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն. Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ սխալներ են եղել ռազմական առումով։

«Սրանք հարցերն են, որոնք պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն, բայց համակարգային առումով մենք պետք է խոստովանենք և ասենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ։ Երբ տեսնում ենք, թե պաշտպանական ծախսերի ինչ բյուջետային զարգացումներ են եղել Հայաստանում և Ադրբեջանում... Այս ամենն ի վերջո արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով»,- նկատել է նա։

Նիկոլ Փաշինյանն, իր խոսքով, նշեց ևս մեկ կարևոր նրբություն՝ պահեստազորի հետ կատարվող աշխատանքը։ Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանում, ըստ էության, երկար տարիներ պատշաճ ձևով և մակարդակով պահեստազորի զորահավաքներ չեն իրականացվել։ Ինչո՞ւ՝ անհասկանալի է.

«2019 թվականին մենք իրականացրինք Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը, և հիմա էլ մոբոլիզացիոն ռեսուրսի աշխատանքի տրամաբանությունը շարունակում ենք»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին