Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:53 06-11-2021

Որ մթերքներն են արագացնում օրգանիզմի ծերացումը. դիետոլոգ

Բժիշկ-դիետոլոգ, Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը նշել է, թե որ մթերքները կարող են հանգեցնել օրգանիզմի արագ ծերացման։ Այս մասին գրում է URA.ru-ն։

Նա ընդգծել է, որ ցանկացած միատեսակ սնունդ եւ սննդակարգում միայն տապակած մթերքների գերակշռությունը առաջացնում են օրգանիզմի ծերացում։ Մթերքների այդ խմբին են պատկանում շաքար պարունակող մթերքները, «արագ» ածխաջրերով մթերքները, մասնավորապես՝ թխած-եփած մթերքները, կարտոֆիլը և բրինձը, ինչպես նաև տրանսճարպերը, այսինքն՝ մարգարինը, արևածաղկի և օմեգա-6-ով հարուստ մի շարք այլ ձեթեր, նշել է բժիշկը։ Նրա խոսքով, օրգանիզմի վրա բացասաբար է անդրադառնում նաև կարմիր մսի և խորը վերամշակված մթերքների հաճախակի օգտագործումը։

«Այս բոլոր մթերքները նպաստում են հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի և ուռուցքների զարգացմանը: Որպեսզի սնունդը պաշտպանի արագացող ծերացումից, այն պետք է լինի առավելապես բազմազան և առավելապես քիչ տապակած»,- ամփոփել է Գինզբուրգը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին