Արտաքին 4 տարի առաջ - 20:09 05-11-2021

Մադրիդում ոստիկանները գնդակահարել են դանակով անցորդներին սպառնացող աֆրիկացուն

Մադրիդի ոստիկանության աշխատակիցները սպանել են դանակով անցորդներին սպառնացող աֆրիկացուն։ Այս մասին հայտնում է իսպանական COPE ռադիոկայանը։

Լրագրողների տեղեկություններով՝ խոշոր խոհանոցային դանակով զինված տղամարդը հայտնվել է Մադրիդի կլինիկաներից մեկի մոտ տեղական ժամանակով ժամը 10.00-ին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին հարձակվողը վիրավորել է ձեռքից։ Այնուհետև ոստիկանները հրազեն են կիրառել և սպանել նրան։

COPE-ը նշում է, որ մահացածը Իսպանիա է եկել Աֆրիկայից, նա մոտ 35 տարեկան էր, ապրում էր փողոցում։ Անցած վեց ամսվա ընթացքում տղամարդը չորս անգամ բերման է ենթարկվել հարձակման համար: Ոստիկանությունն ընդգծել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն չէ։

Ավելի վաղ Տեֆու քաղաքում (Տոկիոյի պրեֆեկտուրա) գնացքի ուղեւորների վրա հարձակման հետեւանքով առնվազն 15 մարդ էր վիրավորվել։ Տղամարդը գնացքում սկսել է դանակը ճոճել, որից հետո դյուրավառ հեղուկ է լցրել դրա վրա ու այրել։ Ոստիկանները դեպքի վայրից բերման են ենթարկել հարձակվողին, նա ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի