Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:19 03-11-2021

ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ներկայացվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ դատախազությանը նախատեսված միջոցները և իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ: Կիրականացվի 3 ծրագիր՝ 4 միջոցառմամբ: Ֆինանսավորման աճը կկազմի 8,7 տոկոս:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանի տեղեկացմամբ՝ գալիք տարի դատախազությունը նախատեսում է իրականացնել «Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն», «Մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում» և «Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրերը:

«Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն» ծրագրին կտրամադրվի 5 մլրդ 929 մլն դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ 136 մլն դրամով ավելին է: Համայակ Նավասարդյանը նշել է, որ ֆինանսավորման շուրջ 90 տոկոսը ուղղվելու է աշխատավարձերին, 2,3 տոկոսը՝ սոցիալական նպաստներին, 8 տոկոսը՝ ծառայությունների ու ապրանքների ձերքբերմանը, իսկ 0,2 տոկոսը՝ այլ նպատակների համար:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան