Ներքին 4 տարի առաջ - 13:51 03-11-2021

Հունվարից թոշակառուները վճարելու են «Հայփոստին»՝ թոշակը տուն բերելու համար

Հունվարից թոշակռուները վճարելու են «Հայփոստին»՝ թոշակը տուն բերելու համար: Մի շտապեք հայհոյել «Հայփոստին», կառավարությունն է դադարեցրել այդ ծառայության համար «Հայփոստի» ֆինանսավորումը:

Թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց «Հայփոստ»-ի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ պետք է թոշակառուները Հայփոստի աշխատակցին վճարեն գումար՝ մատուցվող ծառայություն դիմաց ։

«Այլևս նպաստները և թոշակները պետք է վճարվեն էլեկտրոնային եղանակով, իսկ դա նշանակում է, որ պետք է ստանան կա՛մ բանկերի միջոցով, կա՛մ քարտով, կամ էլ ընտրեն «Հայփոստ»-ը։ Այսինքն՝ յուրաքանչյուր թոշակառու կունենա իր էլեկտրոնային դրամապանակը «Հայփոստ»-ում և այդ դրամապանակից կստանա իր կենսաթոշակը։ Բացի այդ, թոշակառուները իրենք պետք է գան «Հայփոստ»-ի իրենց բաժանմունք ու այնտեղից ստանան իրենց կենսաթոշակը՝ առանց հավելյալ վճարումների։ Քաղաքացին միայն առաքման ծառայության համար է վճարում անելու, եթե «մտնում ա տուն թոշակը՝ կոպիտ ասած»։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները նույնպես իրենց թոշակը կստանան այնպես, ինչպես մինչև հիմա ստացել էին։ Նույնը նաև 75-ից բարձր անձինք, քանի որ օրենքը դա է ենթադրում»։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ՝ հասկանալու, թե թոշակառուները ինչո՞ւ պետք է վճարում կատարեն և մի՞թե դա կապված է կառավարության՝ «Հայփոստ»-ին չֆինանսավորելու հետ։

«Դա, իհարկե, իսկապես դժգոհություն է առաջացնելու թոշակառուների շրջանում։ Քանի որ արդեն օրենքը դա է ենթադրում, կարելի է եզրակացնել, որ կառավարությունը դադարեցրել է ֆինանսավորումը «Հայփոստ»-ին։ Իհարկե, ստացվում է այնպես, որ դա ծառայության համար վճար է, ու մի բան էլ «Հայփոստ»-ն է ասելու, որ դրա համար կան քարտեր, թող ակտիվացնեն ծառայությունը։ Եթե դժվարանում են, թող գումարը նստի քարտին»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»