Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 16:42 09-10-2026

Վարդևանյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանին է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարական գործընթացների վիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ։

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Հայաստան-Իտալիա արդյունավետ գործակցությունն ու զարգացող հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։

Խոսելով երկու երկրների խորհրդարանական կապերից՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ հատկապես բարեկամական խմբերի համագործակցությամբ հնարավոր է ավելի խորացնել առկա հարաբերությունները, ինչպես նաև օգտագործել տնտեսական, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում առկա մեծ ներուժը։

Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարական գործընթացների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հարցերի առնչությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նույնպես կարևորել է երկկողմ կապերի խորացումը, խոսել երկու երկրների գործակցությամբ Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մասին։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող հարաբերությունների շրջանակում երկկողմ գործակցությանը։

Ամենից շատ դիտված

18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել