Ներքին 4 տարի առաջ - 11:23 03-11-2021

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի անվտանգ մուտքն ու ելքը ԼՂ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում շուրջօրյա ապահովել են Լաչինի միջանցքով շուրջ 1000 միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ:

«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ստուգման: Անցած ամիս դիտակետում գրանցվել է շուրջ 1000 միավոր տարանցիկ մեքենաների, ինչպես նաև երկու ուղղություններով ավելի քան 6800 մարդու անցումը»,- ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի մամուլի քարտուղար Դմիտրի Եմելյանովը։



Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում