Արտաքին 4 տարի առաջ - 22:20 02-11-2021

Բայդենը հայտարարել է անտառների պահպանության՝ աշխարհում առաջին ծրագրի մասին

ԱՄՆ-ն կներկայացնի անտառների պահպանման աշխարհում առաջին ծրագիրը: Դրա իրականացման համար կհատկացվի մինչեւ 9 մլրդ դոլար։ Այս մասին Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ծրագիրը կմիավորի ԱՄՆ դիվանագիտական, տնտեսական և քաղաքական գործիքները՝ կանխելու անտառահատումները և բարելավելու հողերի կառավարումը: ԱՄՆ-ի գործողությունները կօգնեն վերականգնել առնվազն երկու միլիոն հեկտար անտառային և այլ էկոհամակարգեր մինչև 2030 թվականը:

Ավելի վաղ գագաթնաժողովի ժամանակ ավելի քան 100 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԱՄՆ-ը, համաձայնել են առաջիկա ինը տարում դադարեցնել անտառների կորուստը։

ՌԴ նախագահը ձեռնպահ է մնացել Շոտլանդիա մեկնելուց։ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձ է հղել համաժողովի մասնակիցներին։ Մոսկվան աջակցել է համատեղ հռչակագրին։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը 2060 թվականին ածխածնի չեզոքության հասնելու ռազմավարության մեջ հույսը դնում է սեփական անտառային էկոհամակարգի վրա։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթնաժողովում իր ելույթում ընդգծել է, որ մինչև 2030 թվականը Կիևը մտադիր է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 65 տոկոսով, իսկ մինչև 2060 թվականը հասնել կլիմայական չեզոքության։

Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կտևի երկու շաբաթ։ Դրան մասնակցում է ավելի քան 25 հազար մարդ 200 երկրներից։ Մասնակիցները մտադիր են քննարկել գլոբալ տաքացման հարցերը և ամփոփել Փարիզի համաձայնագրի հնգամյա աշխատանքը։

Գագաթնաժողովին ընդառաջ Շոտլանդիա են ժամանել մի քանի հարյուր ակտիվիստներ։ Նրանց թվում է շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նա իր համախոհներին ասել է, որ ՄԱԿ-ի համաժողովը համարում է ձախողված, և որ դրան մասնակցող համաշխարհային առաջնորդները հավակնորդներ են, որոնք անկարող են որևէ բան փոխել։ Ըստ Թունբերգի՝ մարդիկ պետք է պահանջեն «կլիմայական արդարություն» և չհամակերպվեն «անվերջ բլա բլա բլա»-ի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ