Արտաքին 4 տարի առաջ - 18:57 02-11-2021

Արքայազն Չարլզը ստիպել է Բեզոսին £732 միլիոն հատկացնել անտառների վերականգնման համար

Արքայազն Չարլզը առանցքային դեր է խաղացել այն գործում, որ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին, ստիպի £732 միլիոն հատկացնել Աֆրիկայում անտառների վերականգնման համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության վերաբերյալ 26-րդ համաժողովի հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում Ուելսի արքայազնը, ամերիկացի միլիարդատերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են «Մեծ կանաչ պատ» նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է Աֆրիկայում տնկել 20 միլիոն ծառ՝ մայրցամաքում երաշտի դեմ պայքարելու համար։

«Մենք բոլորս գիտենք, որ սա վճռորոշ տասնամյակ է, բայց առանց գործողությունների դա կլինի անորոշ տասնամյակ»,- նշել է Բեզոսը արքայազն Չարլզի հետ զրույցի ժամանակ՝ Հռոմում հոկտեմբերի 31-ին G20 գագաթնաժողովից հետո:

Թերթի տվյալներով՝ զրուցակիցները քննադատել են գործարարին այն բանի համար, որ նա թռչել է մասնավոր ինքնաթիռով և դրանով կլիմային լրացուցիչ վնաս պատճառել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ