Ներքին 4 տարի առաջ - 17:03 02-11-2021

Լայնածավալ փոփոխությունների շնորհիվ սոցփաթեթի ծառայություններից օգտվողների թիվը կարող է հասնել շուրջ 700 հազարի

«Արմենպրես»-ի հրավիրված ասուլիսում Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրել է, որ : Կառավարության վերջին նիստում ընդունված որոշման համաձայն՝ վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը: Փոփոխության համաձայն՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։

Ստացվում է, որ սոցփաթեթի ոչ առողջապահական հատվածը՝ 72 հազար դրամը, շահառուն կարող է ծախսել նաև ընտանիքի անդամների համար: Նա նշեց նաև, որ գումարը ծախսելու ուղղությունները ևս ընդլայնվել են: Մասնավորապես, հնարավոր է դառնում այդ գումարով մարել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարը։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը:

«Այս դրույթն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ, խնդրել էին ժամանակ ծրագրային ապահովում ունենալու համար, որ այդ ծառայությունը հնարավոր լինի մատուցել»,-հավելեց Ժորա Սարգսյանը:

Սոցփաթեթով նախատեսված գումարով հնարավոր կլինի մարել առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարը, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայությունները՝ թերապևտիկ և վիրաբուժական։ Այս անգամ ևս շահառուն ծառայությունից կկարողանա օգտվել դեկտեմբերի 12-ից:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում նաև մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկը, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարները, գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարը: Կարևոր փոփոխություն է կատարվել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների համար:

«Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, այն է` առնվազն 140 օր, սոցփաթեթի շահառուն չէր կուտակում գումար սոցփաթեթի գումար: Այս նոր որոշմամբ արդեն այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկում է հետևյալ փոփոխությունը: Եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի կամ տեղափոխվի մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին համապատասխան։

«Եթե աշխատանքից ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավելի չէ, ապա սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել: Եթե մեկ ամիս հետո է ընդունվում աշխատանքի, ապա 6 ամիս պետք է սպասի, նոր դառնա սոցփաթեթի շահառու»,-հավելեց Ժորա Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները