Ավելին 4 տարի առաջ - 23:02 01-11-2021

Կինն իր տան պատի մեջ 30 հազար մեղու է հայտնաբերել

Անգլիայի բնակչուհին պարզել է, որ իր տանը 30 հազար մեղուներից կազմված «զորք» է ապրում, հայտնում է Liverpool Echo պարբերականը։

Բրիտանուհու խոսքով՝ ինքը կասկածել է, որ պատի մեջ կարող է փեթակ լինել, քանի որ հաճախ է տեսել, թե ինչպես են մեղուները մտնում պատի ճեղքերի մեջ։ Խնդիրը պարզելու համար կինը զանգահարել է Ֆրեդ անունով պրոֆեսիոնալ մեղվաբույծին:

Մասնագետը տունը զննելուց հետո տանտիրուհուն հայտնել է, որ պատի մեջ մեղուներ են ապրում։ Նրանցից ազատվելու միայն մեկ միջոց կա՝ ապամոնտաժել միջնորմը և ոչնչացնել փեթակը։

«Ես հույս ունեի, որ սրանք մեղուներ չեն, այլ իշամեղուներ, և կարծում էի, որ նրանք ինքնուրույն կսատկեն», - ասել է կինը:

Զննումն ավարտելուց հետո Ֆրեդը տանտիրուհուն հայտնել է, որ պատի մեջ մոտ 30 հազար մեղու է ապրում։ Ըստ նրա՝ սա դեռ այնքան էլ շատ չէ։ Սակայն այժմ միջատները կնոջը չեն անհանգստացնի՝ նրանք ստիպված կլինեն նոր տեղ փնտրել։ Իսկ բրիտանուհին որպես բոնուս մեղրով լի փեթակներ է ստացել։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»